Աթենական Ակրոպոլիսը կունենա նոր լուսավորություն
Աթենական Ակորոպոլիսը նոր լուսավորություն կունենա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հունաստանի Մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հայտարարությունը այս առնչությամբ։ Թե երբ կմիացվի նոր լուսավորությունը, դեռ հայտնի չէ։ Նշենք, որ հունվար-օգոստոս ամիսներին Ակրոպոլիսն ունենում է 2,5 միլիոն այցելու։ Այսօրվա լուսավորությունը դրվել է 2004 թվականին։ Հին լամպերը փոխարինվելու են LED լամպերով։