Lexus ընկերությունը ներկայացրել է իր առաջին սերիական էլեկտրամոբիլը.

Ճապոնական Lexus ընկերությունը չինական Գուանչժոու քաղաքի ավտորահում ներկայացրել է իր առաջին սերիական էլեկտրամեքենան, որը ստեղծվել է UX ամենագնացի հենքի վրա:Lexus UX 300e-ն ունի 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ, որը տեղադրված առջում: 54,3 կվտ/ժամ տարողունակությամբ մարտկոցի շնորհիվ ամենագնացը ունակ է անցնել 400 կմ: UX 300e-ը հագեցած է Active Sound Control (ASC) համակարգ, որը ընթացքի ժամանակ հաճելի և բնական ձայներ է հնչեցնում:Ընկերությունը նաև տեղեկացրել է բջջայյին հավելվածի մասին, որի շնորհիվ ապագայում UX 300e-ի վարորդները կկարողանան տեղեկանալ մարտկոցի լիցքավորման մակարդակի և ընթացքի հեռավորության մասին, ինչպես նաև հեռակառավարմամբ ղեկավարել էլեկտրոմոբիլի կլիմատ-կոնտրոլ համակարգը:Սպասվում է, որ Lexus UX 300e-ը Չինաստանում և Եվրոպայում վաճառքում կհայտնվի 2020 թվականին: Ճապոնիայում և այլ երկրներում էլեկտամոբիլը շուկա կհանվի 2021 թվականին: Ամենագնացի գները կհայտարարվեն ավելի ուշ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/23/1141261/

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )