Վրաստանում ՀՀ դեսպանատունը նոր մանրամասներ է հայտնում սահմանին ձերբակալվածների մասին.
Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ ավտոբուսի ուղևորներից 3-ը ձերբակալվել էին արգելված բեռ տեղափոխելու պատճառով: «Սպուտնիկ-Վրաստան» գործակալության տեղեկություններով` ՀՀ քաղաքացիները փորձել են թմրանյութ` կոկաին և հաշիշ տեղափոխել: Նրանք ձերբակալվել են Կազբեկի անցակետում:Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են նաև. որ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում են։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարվել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում են։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարվել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/23/1141279/
