Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 64,58 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջել է այն լուրերի ֆոնին, որ Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ: Թեհրանը պատրաստ է գործարք կնքել Վաշինգտոնի տնտեսական պատժամիջոցները չեղարկելու դիմաց, NBC News-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։
Brent-ի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1,51 դոլարով (2,28 տոկոս)՝ հասնելով 64,58 դոլարի մեկ բարելի դիմաց։ Չորեքշաբթի Brent-ն էժանացել էր 0,54 դոլարով (0,81 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 66,09 դոլար։
WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 1,4 դոլարով (2,22 տոկոս)՝ հասնելով 61,75 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդում պայմանագիրը նվազել է 0,52 դոլարով (0,82 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 63,15 դոլար։
