American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով

CNN-ի հաղորդմամբ, Մադրիդից դեպի Տեխասի Դալաս թռչող American Airlines-ի Boeing 777-ը չպլանավորված վայրէջք է կատարել Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան օդանավակայանում՝ ինքնաթիռի գրեթե բոլոր զուգարանների խափանման պատճառով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Boeing 777-ի բոլոր զուգարանները, բացառությամբ երկուսի, դադարել էին աշխատել։ CNN-ը, հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը, հայտնում է, որ անձնակազմը օդային երթևեկության կառավարմանը տեղեկացրել էր, թե «գործող զուգարանների քանակը բավարար չէ»։

Օդանավում եղել է 287 մարդ, և թռիչքը սովորաբար տևում է տասը ժամից ավելի։ Ութ զուգարաններից միայն երկուսն էին գործում։ Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել և Նյու Յորքում ավելի քան երեք ժամ կանգառից հետո շարունակել է թռիչքը դեպի Դալաս, հայտնել է հեռուստաալիքը՝ հղում անելով FlightAware թռիչքների հետևման ծառայությանը։

Share This