Արթուր Դանիելյանին կանչել են Քննչական կոմիտե․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը հայտնում է, որ վառ առավոտյան կանչվել է Քննչական կոմիտե․
«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը։ Բայց կոմբինացիան իրականում շատ պրիմիտիվ ա։
Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել… էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են:
Անկախ ամեն ինչից՝ ես պիտի հետևյալ անշնորհքությունը անեմ.
ուրեմն՝ ով որ իմացավ իմ վրա կարված հերթական գործի մասին ու թեկուզ մեկ գրամ վախեցավ, ընկրկեց կամ հիասթափվեց էս վիժվածքներին դատափետելու գործում, իմ կողմից քֆուրի ա արժանանում։
Ինձ օգտագործում են որպես գործիք ձեզ վախեցնելու համար (իրանք շատ լավ գիտեն, որ իմ վրա դա չի ազդի)։ Ես, հետևաբար, վախեցողի վրա քֆուր եմ դնում, շատ վատ, գռեհիկ, անդաստիարակ քֆուր! Ճիշտ կանեք դուք էլ դնեք…»,- գրել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում:
