ՀԱՅՏՆԻ ՀՈՒՄՈՐԻՍՏԸ ԿԹՌՉԻ ՏԻԵԶԵՐՔ
Հայտնի հումորիստ Պիտ Դեւիդսոնը կթռչի տիեզերք Blue Origin առաքելության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է միլիարդատեր Ջեֆ Բեզոսի աէրոտիեզերական ընկերությունը։ Saturday Night Live շոուի հաղորդավարը կմեկնի տիեզերք մարտի 23-ին։
Նրա հետ միասին տիեզերք կմեկնեն նաեւ՝ Մարտի Ալենը՝ Spacekids հիմնադրամի հիմնադիրը, Շերոն Հեյգլը ամուսնու՝ Մարկի հետ, պրոֆեսոր Ջիմ Կիտչենը եւ դոկտր Ջորջ Նիլդը։ Սա վեցտեղանոց New Shepard տիեզերանավի արդեն վեցերորդ առաքելությունն է։
