Լարված իրավիճակ Վանաձորի <<Գլորիա>>ֆաբրիկայում

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում այս պահին լարված եւ կոնֆլիկտային վիճակ է։ Ապրիլի 20-ից տեքստիլ արտադրամասերին գործունեության թուլտվություն տալուց հետո այսօր ֆաբրիկայի ղեկավարությունը մոտ 50 ավտոբուս է տրամադրել բանվորներին՝ աշխատավայր տեղափոխելու նպատակով։
Սակայն քիչ առաջ ոստիկանության աշխատակիցներ են մտել ֆաբրիկա եւ պահանջել տեղաշարժման թերթիկ։ Բայց քանի որ տնօրինությունն է հոգացել տեղաշարժման հարցը, աշխատակիցներն առանց թերթիկների են աշխատանքի գնացել, ոստիկանները նրանց ասել են, որ բոլորի նկատմամբ 100.000 դրամի չափով վարչական իրավախախտումների մասով արձանագրություններ կկազմվեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )