Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն դադարի նավթ գնել Սաուդյան Արաբիայից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է դադարել նավթ գնել Սաուդյան Արաբիայից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նախօրեին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կդադարի նավթ գնել Էր-Ռիյադից, երբ ամերիկյան նավթի գինը արդեն բացասական գնանիշի է հասել, նախագահ Թրամփը պատասխանել է․ «Մենք կքննարկենք այդ հարցը»։Նշենք, որ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է -37 դոլարի նախօրեի սակարկություններում, քանի որ վաճառողները փորձել են ազատվել պահեստարաններում պահվող ավելորդ նավթի քանակությունից։
