<<Լարովի դերասանները լայնածավալ հարձակում են սկսել իշխանության դեմ>>Ալեն Սիմոնյան

Ապրիլի 17-ի նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ելույթում խոսեց տարբեր ուղղություններով իշխանության դեմ ուղղված հարձակումների մասին: Ըստ նրա՝ այդ ամենը կապված է այն գործողությունների հետ, որոնք տեղի են ունենում խորհրդարանում:
«Այն օրենքները, որ այստեղ ընդունվում են՝ ապօրինի գույքի բռնագանձում, գովազդի ժամի բացում հանրային հեռուստաընկերության համար, այն քրեական գործերը, հետախուզումները, որոնք այսօր հայտարարվում են, մասնավորապես նախկին հայտնի գործիչների նկատմամբ, և այն իրավիճակը, որ դուք տեսնում եք տարբեր կայքերով, հեռուստաեթերներով, պայմանավորված է դրանով: Այս ամենն արվում է մի նպատակով, որպեսզի իրավիճակն օգտագործելով՝ իշխանությանը վարկաբեկեն»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Նա հորդորեց տեղի չտալ նման սին տեղեկություններին:
«Տեղի չտալ այն լարովի դերասանների, մարիոնետկաների, որոնց Միքայել Մինասյանի հեռուստաալիքներով, կայքերով, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերի և մնացած այն բոլոր մարդկանց տեղեկություններին, ովքեր վարձատրվում են ՀՀ գողացված փողերով, որպեսզի այդ մթնոլորտը ստեղծեն: Իշխանությունը եղել է նույնը, կա և մնալու է նույնը, եղել է ՀՀ ժողովրդի մի մասը և մնալու է մի մասը: Բոլոր այն մարդիկ, ովքեր հանցագործություն են արել, գողացել են պատժվելու են: Բոլորը ստանալու են իրենց արժանի պատիժները»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )