Մասնագետները նշել են՝ որոնք են ոտքերի ջղաձգումների պատճառներն ու ցավը մեղմելու լավագույն միջոցները

Գիշերային ջղաձգումներն ու սրունքի մկանների սպազմները բավական տարածված ու ցավոտ խնդիր են, որին շատերն են բախվում՝ անկախ տարիքից ու սեռից։ Ոտքերի ջղաձգումների դեպքում ցավը կարող է բավական ուժգին լինել և պահպանվել դեռ երկար ժամանակ, սակայն մասնագետները ներկայացրել են՝ ինչպես կարելի է հեշտությամբ մեղմել այն։ Ավելին՝ այս խորհուրդներն օգնում են ոչ միայն մեղմել ցավը, այլև կանխում են հետագայում խնդրի կրկնությունը։

Մասնագետների խոսքով՝ ստորին վերջույթների մկանների սպազմները չեն համարվում հիվանդություն, սակայն կարող են բավական տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել։ Այս խնդրի դեպքում ցավը մեղմելու լավագույն տարբերակը սրունքի մկանները ձգելն է, ուստի եթե խնդիրը հաճախակի բնույթ է կրում, ապա անկողնու մոտ հարկավոր է սրբիչ պահել, որը էլ կօգնի ձգել մկանը։ Հարկավոր է բռնել սրբիչի ծայրերից, դնել այն ոտնաթաթի տակ, այնուհետև զգուշորեն ձգել՝ այդ կերպ ձգելով ոտնաթաթը դեպի ծնկահոդն ու ձգելով նաև սրունքի մկանը։ Այս պարզ մեթոդը կօգնի թուլացնել ջղաձգված մկանն ու ազատվել ցավից։ Բացի այդ, շատ արդյունավետ կլինի նաև կանգնած ձգվելը, քանի որ այս կերպ նույնպես կարելի է ձգել մկաններն ու մեղմել ցավը։
Մկանների սպազմների առաջացումից խուսափելու համար հիանալի պրոֆիլակտիկ մեթոդ կարող է լինել հեծանիվ վարելը, ինչն օգնում է մարզել մկաններն ու կանխում է նյարդային իմպուլսացիան։ Շատ կարևոր է նաև օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը, քանի որ ջղաձգումները հաճախ պայմանավորված են լինում օրգանիզմի ջրազրկմամբ։ Նման տհաճ խնդրի կանխարգելման համար հարկավոր է օրական խմել 6-8 բաժակ ջուր։

Ստորին վերջույթների համար շատ վնասակար է համարվում նաև ոտքերը ծածկոցով փաթաթելու սովորությունը։ Հարկ է հիշել, որ ջղաձգումներից խուսափելու համար ոտքերը պետք է ազատ լինեն։ Ընդ որում՝ սա շատ կարևոր է հաշվի առնել նաև գիշերազգեստի ընտրության ժամանակ, քանի որ այն նույնպես չպետք է նեղ կամ սեղմող լինի։
Բացի այդ, ջղաձգումների պատճառ կարող է դառնալ նաև օրգանիզմում որոշ միկրոտարրերի պակասը։ Նման խնդիրը հաճախ պայմանավորված է լինում մագնեզիումի, կալիումի, ինչպես նաև B խմբի վիտամինների պակասով, ուստի եթե ջղաձգումները հաճախակի բնույթ են կրում, ապա հարկավոր է վերանայել սննդակարգն ու ներառել դրանում այս տարրերով հարուստ մթերք։
Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )