Դու ո՞վ ես. Մարուքյանը՝ պատգամավորին. Միրզոյանը նախազգուշացում արեց
«
Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի ելույթի ժամանակ հունից դուրս եկավ։
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ չընդունելուց հետո պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներին՝ խոսելով նախագծի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի նախօրեի ելույթից, երբ Մարուքյանը ընդհատեց նրան, բղավելով՝ «Դու ո՞վ ես»։«Որքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է հարգալից խոսել իրար հետ, ինչ է նշանակում՝ դու ով ես»,- արձագանքեց ԱԺ նախագահը։ Մարուքյանն էլ իր հերթին․ «դա է նշանակում»:
Միրզոյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատասխան կետի համաձայն Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար:
