Նարեկ Դուրյանը կոչ է անում միանալ ապրիլքսանչորսյան իր գաղափարին

Դերասան Նարեկ Դուրյանը, ի հիշատակ Հայոց եղեռնի զոհերի, կոչ է անում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ միանալ ապրիլքսանչորսյան իր գաղափարին եւ անգամ արտակարգ իրավիճակի այս պայմաններում մեր բողոքի ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին:
Իր տեսաուղերձում նա մասնավորապես նշել է. «Քանի որ այնպես ստացվեց, որ այս տարի այդ սուրբ օրը` ապրիլի 24-ին, չպետք է կարողանանք գնալ Ծիծեռնակաբերդ, ինչը նորմալ է, որովհետեւ իսկապես վտանգավոր է այս օրերին, եկեք, այնուամենայնիվ, թուրքին հաճույք չպատճառենք: Եվ դրա համար կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ կառավարությանը․ ապրիլի 24-ին մի որեւէ հստակ ընտրված ժամի Հայաստանում, Սփյուռքում, ամեն տեղ հնչեն եկեղեցու զանգերը, իսկ մենք դուրս գանք պատշգամբ եւ մոմեր վառենք, որպեսզի վերեւից մեր Աստծո տաճարի զանգերը լսվեն, եւ մեր հոգու լույսերը երեւան»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )