Այդ գումարը բավարար էր, որ 150 տարի պետական պաշտոնյաներն ստանային պարգևավճար․ <<Իմ քայլի>>պատգամավոր
Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որը զգալի փոփոխությունների է ենթարկվել այս ընթացքում։ «Իմ քայլի» պատգամավորներն էl մեկը մեկին հերթ չտալով՝ փառաբանում էին այս օրինագիծը՝ այն համարելով հետհեղափոխական Հայաստանի լավագույն նախագծերից մեկը, որն իրենց հնարավորություն կտա հերոսանալ՝ բռնագանձել նախկինների ձեռք բերած գույքը, եթե ապացուցվի, որ այն ապօրինի է։Նախագիծը փառաբանողներից էր նաև «Իմ քայլը» խմբակցության «բազմակուսակցական» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, ով նկատեց, որ շատ կարևոր է այս առումով միջազգային համագործակցությունը, քանի որ «այն անձինք, որոնք այս օրենքի թիրախ են դառնալու, ձնծաղիկներ չեն հաստատ և իրենց գույքի մեծ մասը կամ մի մասն էլ հաստատ պահում են այլ պետություններում»։
Նա նաև նկատեց, որ իրենք լայն աչքերով դիտարկելու են օրենքի հետագա կիրառումը՝ ապահովելով խորհրդարանական վերահսկողությունը։
Ապա մի օրինակ բերեց, թե այս օրենքով իրենք ինչ հարց են ուզում լուել։
«Վերջերս մամուլոuմ հայտնվեց տեղեկություն, որ նախկին պաշտոնյաներից մեկն ունի մեկ առանձնատուն ընդամենը, որը, այդ թերթի գնահատմամբ արժեր 300 մլն դոլար։ Սա, սիրելի հայրենակիցներ, համեմատության համար ասենք, որ բավարար էր, որպեսզի մեկ տարի 500 հազարից ավելի թոշակառու ստանա 25 հազար դրամ և ավելի թոշակ: Կամ, ուշադրություն, 150 տարի պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ստանային պարգևավճար կամ այդ գույքի ձեռքբերման տարիներին այս գումարը բավարար էր մեկ տարի մեր պաշտպանության բանակը ֆինանսավորելու համար։ Այսինքն՝ խոսքը գնում է տիտանական հարստության մասին, հանրային բարիքի մասին, որը որ խլվել է մեր հանրությունից վերջին տարիներին, և այս արդարությունը պետք է վերականգնվի հատկապես այս տարի»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը։
Փաստորեն անգամ այս իրավիճակում նրանց ուշք ու միտքը էլի պարևավճարներն են, թոշակների ու բանակի մասին մտածելուց զատ՝ չեն մոռանում իրենց պարգևավճարների մասին, որոնք ստանում են անհասկանալի պատճառաբանությամբ, չկատարած կամ նորմալ չկատարած աշխատանքի դիմաց։ Երևի իրենք էլ այդպես են ցանկանում հարստանալ բյուջեի հաշվին, որ վաղը, մյուս օրը իրենք էլ կարողանան նման չափերի գույք ձեռք բերեl, հետո ասել՝ մերը րինական է եղել։
