Ինչ է հարկավոր ներառել սննդակարգում սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար

Սրտանոթային համակարգի առողջության մասին հոգ տանելը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ այս համակարգի հիվանդությունները համարվում են վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, սակայն մարդիկ այնուամենայնիվ հազվադեպ են ուշադրություն դարձնում սրտամկանի ու անոթների վիճակին, ինչի պատճառով որոշ վտանգավոր հիվանդություններ հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն բավական խորացած են լինում։

Բժիշկները հաճախ են շեշտում, որ դեղորայքային բուժումն ու կանխարգելումը կարող է բավական չլինել սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար, քանի որ շատ կարոևր նշանակություն ունի նաև սննդակարգը, սակայն ոչ բոլորին է հայտնի, թե որ մթերքն է հատկապես օգտակար սրտամկանի համար։ Մասնագետները նշել են, թե ինչ է հարկավոր ներառել սննդակարգում այս համակարգի հետ կապված խնդիրներից խուսափելու համար։
Նրանց խոսքով՝ սրտամկանի ու անոթների առողջության պահպանման համար սննդակարգում պետք է անպայման ներառված լինի օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերք, քանի որ այն կարգավորում է զարկերակային ճնշումն ու արյան շրջանառությունը։ Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շատ ձիթայուղ, ընկույզներ ու ծովային ձկներ օգտագործել։

Շատ օգտակար են նաև համեմունքները, ուստի դրանք նույնպես չի կարելի անտեսել։ Օրինակ՝ բժիշկները պարզել են, որ սննդակարգում դարչին ներառելն օգնում է նվազեցնել գլխուղեղի կաթվածի և օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման հավանականությունը, իսկ կաճապղպեղը, կարմիր կաղամբը, սոխը, սխտորն ու կայենյան պղպեղը ջրիկացնում են արյունն ու նվազեցնում «վատ» խոլեստերինի մակարդակը։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )