Մայք Թայսոնը պատմել է կյանքի նկատմամբ վերաբերմունքի մասին
Լեգենդար բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը The Sportsman կայքին տված հարցազրույցում պատմել է կյանքի նկատամամբ իր վերաբերմունքի մասին։
«Որքան շատ բան եմ իմանում գոյատևելու մասին, այնքան պատրաստ եմ լինում մահանալ։ Արդյոք սպասո՞ւմ եմ մահին՝ այո՛, և չեմ վախենում դրանից։ Կարծում եմ, որ կյանքն ավելի դժվար կարող է լինել քան մահը, քանի, որ կյանքն ավելի շատ տղամարդկություն է պահանջում։ Առանց տղամարդկության, չեք կարողանա կյանքից գլուխ հանել։ Կյանքը ճանապարհորդություն, պայքար է»,– նշել է նա։
Հարցազրույցում խոսվել է Թայսոնի կյանքի մասին, ներկայացվել է նրա ուղին՝ 20 տարեկանում աշխարհի չեմպիոն դառնալուց մինչև ազատազրկում ու սնանկություն:
