ԱՄՆ բորսաները փակվել են կորոնավիրուսի հետևանքների դեմ ֆինանսավորման աճի ֆոնին

Չորեքշաբթի ԱՄՆ խոշորագույն ինդեքսները կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար կառավարության կողմից արված աջակցության ֆոնին 3,8-4,5% զգալի աճով դադարեցրել են սակարկությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով բորսաների տվյալները:

16:01-ի դրությամբ (երևանյան ժամանակով 01:01) Dow Jones Industrial Average-ի (DJIA) ինդեքսը բարձրացել է 4,53%-ով՝ հասնելով 27090,62 կետի: Բարձրտեխնոլոգիական NASDAQ ընկերության ինդեքսը բարձրացել է 3,85%-ով և հասել մինչև 9018,090 կետի, իսկ S&P 500 լայն շուկայի ինդեքսն աճել է 3,79%-ով՝ հասնելով 3117,28 կետի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի օրենսդիրները համաձայնության են եկել ԱՄՆ վարչակազմին 8.3 միլիարդ դոլարի տրամադրման շուրջ, որն ուղղվելու է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )