Ա Սերիայի 27-րդ տուրի որոշ հանդիպումներ կրկին հնրավոր է հետաձգվեն
Իտալիայի կառավարությունը որոշեց կասեցնել մարզական բոլոր իրադարձությունները այն մարզերում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր, մինչև մարտի 8-ը:
Ա Սերիայի 27-րդ տուրի չորս խաղեր կարող են հետաձգվել կամ կայանալու են առանց երկրպագուների. «Ատալանտա» – «Լացիո», Բոլոնիա – «Յուվենտուս», «Ինտեր» – «Սասուոլո» և «Վերոնա» – «Նապոլի»։
Ակումբների մեծամասնությունը պաշտպանում է ոչ թե հետաձգել հանդիպումները, այլ դրանք խաղալ առանց հանդիսականների տարբերակը: Չորեքշաբթի օրը Հռոմում տեղի կունենա Իտալիայի առաջնության բոլոր 20 թիմերի արտակարգ հանդիպում:
