Ինչ են գրում ռուսական մամուլում Փաշինյան-Ալիեւ բանավեճի մասին
Ռուսական “Կոմերսանտ” պարբերականը անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մյունխենյան բանավեճ-քննարկմանը։ Հոդվածում նշվում է, որ այն ավելի վեր չբարձրացավ, փոխադարձ մեղադրանքներից, սեփական մոտեցումները որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելուց, եւ ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խորը փակուղու մեջ է։ Պարբերականը գրում է, որ ամեն հարցի հետ կապված, որ հնչեց՝ Հայաստանն իր դիրքորոշումն ունի, Ադրբեջանը իր եւ երկուսն էլ ձգտում էին հերքել հակառակ կողմին եւ վերջին խոսքի իրավունքը վերապահել իրենց։ Քննարկումը աչքի ընկավ նաեւ պատմական ընդարձակ էքսկուրսներով եւ նույնիսկ արդեն կողմերը սկսեցին մեկմեկու մեղադրել միջազգային իրավունքի նորմերը խախտելու, ագրեսիան արդարացնելու եւ այլնի մեջ։ Սա թերեւս ցույց է տալիս, որ կողմերը չափազանց հեռու են իրարից կարգավորման հարցում եւ համոզված են, որ իրենք են ճիշտը
