Գյումրեցի մարզիկները հյուրընկալվել էին Գյումրու քաղաքապետի մոտ
Ինչպես հայտնի է, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությյանը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Արթուր Ալեքսանյանն այսպիսով դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Այսօր արդեն՝ փետրվարի 17-ին, տուն վերադարձած գյումրեցի մարզիկներին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վերջինս իր տպավորություններով կիսվեց, որպես դիտող, տեղի ունեցած առաջնությունից եւ մեր մարզիկների մրցելույթներից, ներկայացրեց իր պատկերացումները, որպես սպորտասեր, հետաքրքրվեց մարզիկների առողջական վիճակից, նրանց մոտ հնարավոր առկա մտահոգություններից։ Երախտագիտության իր խոսքն ասաց նաեւ Արթուր Ալեքսանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետից, շեշտելով, որ չի եղել մր մրցաշար, որին մասնակցեն գյումրեցի մարզիկներն ու վերադարձից հետո քաղաքապետն իրենց չընդունի, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքապետն էլ քաղաքն էլ կանգնած են իրենց թիկունքին։ Քաղաքապետ Բալասանյանն էլ հավելեց, որ տարին շատ կարեւոր է, օլիմպիական տարի է եւ ամեն ինչով ինքն էլ համայնքային իշխանություններն էլ մարզիկների թիկունքին կանգնած են լինելու եւ աջակցելու են։Բալասանյանը հույս հայտնեց, որ այս տարի կունենան նաեւ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի նոր շենք, ասելով, որ Արթուր Ալեքսանյանն հիրավի արժանի է իր անվամբ մարզադպրոց ունենալու։ Երախտագիության խոսք ասացին նաեւ մյուս մարզիկները։ Քաղաքապետի կողմից նրանք ստացան նվերներ։
