Լուկաշենկոն հորդորել է բելառուսական ԶԼՄ-ներին իրեն չգովերգել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է բելառուսական ԶԼՄ-ներին իրեն չգովերգել չափից ավելի։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը։ Նա մասնավորապես նկատել է, որ պետական ԶԼՄ-ներում հաճախ բացակայում է սրությունն ու օպերատիվությունը։ Նա նաեւ կոչ է արել նրանց հեռու մնալ արտասահմանյան հարթակներից, քանի որ ամեն ինչ չէ, որ կա արտասահմանյան ԶԼՄ-ներում որակյալ է։ Հատկապես հեռուստաեթերի հետ կապված նա հորդորել է տեղական հեռուստաարտադրանքի վրա կենտրոնանալ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )