Հազարավոր պաղեստինցիներ բողոքում են ընդդեմ <<Դարի գործարքի>>

Հազարավոր պաղեստինցիներ Ռամալլայում դուրս են եկել բողոքի ակցիաների, ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված իսրայելա-պաղեստինական հակամարտության կարգավորման համար նախատեսված «Դարի գործարք» անվանումն ստացած պլանի։
Այս մասին հայտնում է Times of Israel պարբերականը։ Ալ-Մանար հրապարակում հավաքվել է մի քանի հազար պաղեստինցի՝ ազգային դրոշներով եւ ցուցապաստառներով։ Ցուցարարները վանկարկում են «Դարի գողությունը» կարգախոսը, այդ կերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով ամերիկյան կարգավորման պլանի հանդեպ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )