Սուրճի ընդմիջումն ու ծխելու վրա ծախսված ժամանակը չի հաշվվի աշխատաժամանակի մեջ․ դատական որոշում

Իսպանիայում դատարանը ճանաչել է գործատուի իրավունքը աշխատողների աշխատաժամանակից դուրս հանել սուրճի ընդմիջման եւ ծխելու համար ծախսված ժամանակաը եւ չհաշվել որպես ռեալ աշխատված ժամանակ, որը ենթակա է վճարման։ Այս մասին հայտնում է MBS.News-ը։ Նշենք, որ իսպանական Galp Energia Espana ընկերությունն իր աշխատակիցներից պահանջել է գրասենյակը լքելիս հատուկ նշում կատարել եւ նշել պատճառները, թե ինչու են ընդմիջում վերցնում։ Ազգային դատարանն էլ չի առարկել նման պահանջի դեմ, համարելով այն օրինական։ Ավելին, դատարանում կարծում են, որ նման կանոնների կիրառությունը երաշխիք է անվտանգության համար եւ հանդիսանում է մոնիթորինգի միջոց, թե որքան է աշխատակիցը ռեալ ներկա գտնվել աշխատավայրում։ Իսպանիայի Արհմիությունների համադաշնությունը, սակայն որոշել է բողոք ներկայացնել այս որոշման դեմ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )