Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 1100-ի սահմանը

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1113-ի։ Այս մասին հայտնում է ՉԺՀ Առողջապահության պետական կոմիտեի պաշտոնական կայքը։ Վիրուսակիրների թիվը 44653 է։ Առավել ծանր է 8204-ի վիճակը։ 4740 մարդ էլ ապաքինվել է։ Նշենք, որ ԱՀԿ-ի կողմից սահմանվել է նոր տիպի կորոնավիրուսի պաշտոնական անվանումը։ Այն կոչվել է «Covid-2019»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )