Ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։
