Ինձ փորձեցին վախեցնել` որ եթե չջնջեմ գրառումս, իրավապահները գալու են իմ հետեւից. Գոհար Վարդանյան
Գոհար Վարդանյանը պատմում է, որ Կիրանցի համայնքապետարանից հեռացել է ճնշումների հետևանքով։ Իրեն պահանջել են ջնջել ընտրությունների վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը։
Հրաժարվելուց հետո, ըստ նրա, ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել։
Գոհար Վարդանյանի պնդմամբ՝ Կիրանցում 2026 թվականի ընտրություններին մասնակցել է 307 ընտրող, մինչդեռ գյուղում, ըստ նրա, բնակվում է շուրջ 260 չափահաս մարդ։ Քվեարկությանը մասնակցել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողներ և մարդիկ, որոնց ինքը չի ճանաչել որպես Կիրանցի բնակիչներ. << Հրապարակ>>
