1.3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է հայտնաբերել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում», հայտնում են ՊԵԿ-ից
Ըստ ՊԵԿ-ի` ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրել է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլել հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Դրանից բացի, առևտրի իրականացման վայրի կազմակերպիչն իբր վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձել է նաև հավելյալ գումարներ:
