Երևանում երթուղիների փոփոխություն կլինի
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինաշխատանքների պատճառով օգոստոսի 7–8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.–Ագաթանգեղոցի փ.–Գրիգոր Լուսավորչի փ. ուղեգծով։
Երթուղին չի ներառի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթուղային կայարան հատվածը։
Ավտոբուսային երթուղիներ՝ թիվ 10՝ Նար-Դոսի–Տիգրան Մեծ–Պապ թագավորի–Մաշտոցի–Մոսկովյան–Աբովյան, թիվ 14՝ Տիգրան Մեծ–Պապ թագավորի–Մաշտոցի–Մոսկովյանը–Աբովյան, թիվ 18՝ Կորյուն–Չարենց–Նար-Դոսի–Տիգրան Մեծ (հետադարձ՝ նույն երթուղով)։ Թիվ 41/46/50/74՝ Աբովյան–Մոսկովյան–Խանջյան–Սայաթ-Նովա–Նար-Դոսի–Տիգրան Մեծ (հետադարձ՝ նույն երթուղով)։
