Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Երևանում ամբողջությամբ արմատից փտած ծառի տապալման հերթական դեպք է գրանցվել։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 19:00-ի սահմաններում Օհանովի փողոցում ծառը քամու հետևանքով է տապալվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
