UFC 331 մրցաշարում Ծառուկյան-Օլիվեյրա մենամարտի չեղարկման պատճառը բացահայտվել է

Թեթև քաշում Արման Ծառուկյան–Մաուրիսիո Ռուֆի մենամարտի պաշտոնական հայտարարությունը անակնկալ էր, քանի որ սպասվում էր Ծառուկյան–Չարլզ Օլիվեյրա հանդիպումը սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում UFC 331-ում։ BMF տիտղոսակիրն պետք է մասնակցեր, սակայն հրաժարվել է մենամարտից, հայտնում է armsport.am-ը։

Իրազեկ աղբյուրների խոսքով՝ Օլիվեյրան հրաժարվել է ռևանշից թիմակից Ալան Նասիմենտոյի մահվան պատճառով, ով երեք օր առաջ մահացել է քնած ժամանակ սրտի կաթվածից։

Նրանց առաջին մենամարտը 2024-ի ապրիլին ավարտվել էր հայ մարզիկի հաղթանակով։ Դրանից հետո Ծառուկյանը նոյեմբերին խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին, իսկ Օլիվեյրան քառ անգամ է մարտել՝ նոկաուտով պարտվելով Իլիա Թոփուրիային և Մաքս Հոլոուեյից խլելով BMF գոտին։

Share This