Նոր հաղորդագրություն՝ Wildberries-ից. ի՞նչ են ասում ընկերությունից

Wildberries-ի հիմնական լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից այլ երկիր տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է միավորված Wildberries և Russ ընկերությունը։

«Ընկերության հիմնական լոգիստիկ օբյեկտները Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս տեղափոխելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները դիտարկում ենք որպես իրավիճակի էմոցիոնալ և անհարկի սրում, ինչը չի արտացոլում մեր բիզնես-գործընթացների իրական բնույթը», նշված է հայտարարությունում։

Share This