Գալյան. Չեմ մեկնաբանում Հաջիևին, բայց ուզում ենք նոր Սահմանադրություն

Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման ժամկետների մասին առայժմ կոնկրետ բան ասել չեմ կարող, ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրությանը։ Նա նշեց, որ չի կարող մեկնաբանել Հիքմեթ Հաջիևի խոսքերը, սակայն ընդգծեց՝ մշակվում է Սահմանադրության նախագիծ, և ուզում են ունենալ նոր Սահմանադրություն, որի մասին որոշումը կայացնելու է Հայաստանի ժողովուրդը։

Գալյանի խոսքով՝ նախընտրական քարոզարշավում բազմիցս խոսվել է նոր Սահմանադրության մասին, և վստահության պայմաններում աշխատանքը շարունակվում է՝ մշակման, հրապարակման ու հանրային հաղորդակցության ուղղությամբ։ Անկախության հռչակագրի հարցով նա ասաց, որ տեքստը կհրապարակվի, որոշումը կոլեգիալ է, և դրա մասին բոլորը կիմանան։

Share This