Գլխավոր դատախազը ներկայացրել է Երևանում ու մարզերում վերադարձված այգիների ու անտառների ծավալները
Աննա Վարդապետյանը կառավարության նիստում տեղեկացրել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակում հանրային բարիքի տարածքներ են վերադարձվել։ Դիլիջանում վերադարձվել է 67 հա «հատուկ պահպանվող տարածքներ» և «բնապահպանական» հողամաս (կադաստրային՝ 4,579 մլրդ դրամ), Երևանում՝ Նորք-Մարաշի հեռուստաաշտարակին հարող 6 հողամաս՝ 7,5 հա (3,382 մլրդ դրամ)։
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգու 5 հողամասը (3153 քմ), Կապանում՝ Վազգեն Սարգսյանի զբոսայգու 3-ը (687 քմ), Իջևանում՝ 16-ը (5260,7 քմ), Վանաձորում՝ 13-ը (4451,7 քմ) վերադարձվել են համայնքներին։ Արարատում՝ Արտաշատի 2-ը (250 քմ) և Արարատի քաղաքայինի 4-ը (4601 քմ), Սևանի ափին՝ 6 հողատարածք (5,7 հա), Կոտայքում՝ Ծաղկաձորում՝ շուրջ 2 հա, իսկ ՀՀ-ին՝ շուրջ 5330 հա բնապահպանական հողեր (60,553 մլրդ դրամ)։
