ԱԹՍ-ի բեկորները վնասել են Ուայլդբերրիզի լոգիստիկ համալիրը
Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում ռուսական Ուայլդբերրիզ առցանց խանութի լոգիստիկ համալիրը։ Մարզպետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել հարձակումը։
Նրա խոսքով՝ բեկորներն աննշան վնաս են հասցրել համալիրի ճակատային մասին։ Կալինինսկի շրջանում բեկորները վնասել են այգեգործական համայնքի մի քանի օժանդակ շինություններ, բնակիչները չեն տուժել։
