Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում օգոստոսի 6-ի երեկոյան առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 7-8-ին՝ առանց տեղումների։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին՝ գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամին՝ 18-23 մ/վրկ, իսկ 6-11-ին երեկոյան՝ 15-18 մ/վ։ Տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հանրապետությունում օգոստոսի 6-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 9-ի երեկոյան, 10-11-ին՝ գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 7-8-ին՝ առանց տեղումների։

Քամին հսա-արևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 20-25 մ/վրկ։ Օգոստոսի 6-11-ին Արմավիրում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, Շիրակի որոշ հատվածներում երեկոյան՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Share This