ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կբախվի լուրջ ճգնաժամի հետ
Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կբախվի լուրջ տնտեսական սթրես-թեստի, ասել է ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Միխնևիչը, գրում է վկայաբերված աղբյուրը։ Նրա խոսքով՝ եթե միությունը դադարեցնի ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանին հասանելիք արտոնությունները, դա կհանգեցնի լուրջ ճգնաժամի։
Միխնևիչը նշել է, որ ԵԱՏՄ-ում իրավիճակը հակառակն է Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հայտարարությանը։ Հայաստանը, ըստ նրա, ինտեգրման հիմնական շահառուներից է, ինչի մասին վկայում են ՀՆԱ-ի աճը, առևտրի ծավալները և օտարերկրյա պետությունների ակտիվությունը ԵԱՏՄ շուկայում Հայաստանի միջոցով։
