«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ»․ հայկական ձեռարվեստը վերադառնում է համայնքներ

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։

 

Ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի Գանձաքար, Աչաջուր, Վերին Ծաղկավան, Կոտայքի մարզի Գառնի, Արգել, Արագածոտնի մարզի Երնջատափ և Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Ալավերդի համայնքներում։

 

Ծրագրի շրջանակում նշված համայնքներում անցկացվում են հայկական ձեռարվեստի՝ գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, ասեղնագործության, ժանեկագործության և տիկնիկագործության դասընթացներ՝ տարբեր տարիքի երեխաներին փոխանցելով ավանդական գիտելիքներ և հմտություններ։

 

 

Share This