Առեղծվածային մահ Երևանում․ մահացած է հայտնաբերվել «Բոնուս»-ի հիմնադիրներից մեկը
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 02:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն է, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր, և գլխավոր տնօրենը։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք, քննչական բաժինը պարզում է։
