Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է, որ վաղը 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստն է, և ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցելու։ Թերթը նշում է, որ Սահմանադրությամբ դա պարտադիր չէ, բայց հիշեցնում է ձևավորված ավանդույթների մասին։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Կաթողիկոսի դեմ «գործն» ուղարկվել է դատարան, առաջին նիստը՝ օգոստոսի 7-ին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը մեկնաբանում է, որ նրան վերագրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտում՝ առնչվող Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու տնօրինությանը։
Թերթը նաև պնդում է, որ իշխանությունների թիրախը ՀԱԵ-ն է, և թվարկում է 2018–2026 թթ. մի շարք քայլեր՝ եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկում, Կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումներ և այլն։
