Փաշինյան․ Հայաստանը քաղաքական այլընտրանքներ է ստեղծում․ ընդդիմախոսները մեղադրում են հայ-ռուսական կապերի թուլացման մեջ

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, ես ասել եմ, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, որոնք նախկինում չի ունեցել։ Խոսքը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական այլընտրանքի մասին է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանության են բերվել հայ-ռուսական կապերը քանդելու և Հայաստանը թուրքական ազդեցության գոտի տեղափոխելու համար։ Արցախը հանձնվեց Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածության արդյունքում, որպեսզի ռուսական խաղաղապահները չմնան Արցախում ու Արցախը հայաթափվի։ Դրանից հետո, Սյունիքով ճանապարհը Փաշինյանը ԹՐԻՓՓ-ի անվան տակ հանձնեց ԱՄՆ-ին՝այդ կերպ ՀՀ բերելով ՌԴ-ի ու Իրանի գլխավոր գեոպոլիտիկ հակառակորդին։

Հայ-ռուսական տնտեսական կապերի թուլացումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որպեսզի նրանք ավելի հեշտ կլանեն և ոչնչացնեն հայոց պետականությունը։ Առանց հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքի՝ ՀՀ-ն միայնակ է մնում

Share This