Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկը
ԱՀԿ-ի տվյալներով Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Էբոլայի՝ Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված բռնկումը, որն այժմ գնահատվում է ամենախոշորը։ 2026-ի հուլիսի 28-ին Ուգանդան հայտարարել է, որ երկիրը ազատ է էբոլայից, վերջին հաստատված դեպքը՝ հունիսի 21, վերջին հիվանդի դուրսգրումը՝ հուլիսի 16, իսկ ներմուծման ռիսկը գնահատվում է բարձր։
Ֆրանսիայում գրանցվել է ԴԺՀ-ից վերադարձած բժշկի մոտ ներմուծված մեկ դեպք, հիվանդն առողջացել է, շփվածների շրջանում փոխանցում չի արձանագրվել։ Գերմանիայում բուժում են ստացել ԱՄՆ երկու քաղաքացի, առաջինը դուրս է գրվել, երկրորդի վիճակը կայուն, երկրորդային փոխանցումներ չկան։
