«Կրթվելը նորաձև է». Վարդաշենի կանայք հիշարժան օր անցկացրին Սյունիքում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Կանանց ակումբներ»-ի նպատակներից մեկը համայնքային կյանքի ակտիվացումն էր, կանանց առօրյայի բազմազանեցումն ու նրանց համար որակյալ ժամանցի և ինքնազարգացման հնարավորությունների ստեղծումը։

 

Այս նպատակի հերթական գեղեցիկ օրինակն էր հուլիսի 29-ին Վարդաշենի կանանց ակումբի շուրջ 20 անդամների նախաձեռնած այցը Սյունիքի մարզ։ Կանայք այցելել են Տաթևի վանական համալիր, Շաքիի ջրվեժ, Սատանի կամուրջ և մարզի այլ տեսարժան վայրեր։ Օրը շարունակվել է բնության գրկում, որտեղ նրանք ընթերցանության և յոգայի բաց դաս են անցկացրել։

 

Մասնակիցներից մի քանիսը նշել են, որ իրենց համար սա առաջին այցն էր Տաթևի վանական համալիր, և շնորհիվ ակումբի գործունեության իրենք հնարավորություն ունեցան իրենց ակումբի կանանց հետ անցկացնելու ջերմ ու հիշարժան օր։

Share This