ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.Անուշ Զուրաբյան

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ստուգել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 171 հասցեում գտնվող հողատարածքի հետ կապված հանգամանքները։
Ըստ ինձ հայտնի տեղեկությունների՝ նշված հողատարածքը, որը, ենթադրաբար, չի պատկանում Գեղամ Մարտիրոսյանին և նրա մորը՝ Աշխենին, օգտագործվել և օգտագործվում է տարբեր անձանց վարձակալության տրամադրելու նպատակով՝ առանց օրինական իրավունքի։
Ինձ հայտնի է նաև, որ այս հարցի վերաբերյալ համայնքապետարանը, ըստ առկա տեղեկությունների, դիմել է դատարան՝ հողատարածքը վերադարձնելու պահանջով, սակայն մինչ օրս այն չի վերադարձվել հահամայնքին: Ստուգել նաև այդ տեղեկության իսկությունը և պարզել, թե ինչ պատճառներով չի իրականացվել գույքի վերադարձը, եթե առկա է համապատասխան դատական ակտ կամ ընթացիկ դատական վարույթ։
Եթե ստուգման արդյունքում պարզվի, որ առկա են հանցագործության հատկանիշներ, խնդրում եմ հարուցել քրեական վարույթ, պարզել բոլոր ներգրավված անձանց գործողությունների օրինականությունը և նրանց նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված միջոցները։
Խնդրում եմ նաև պարզաբանել, թե ինչու, եթե առկա են իրավախախտումներ, մինչ օրս պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել, և արդյոք այս գործով եղել են անգործության կամ պաշտոնեական լիազորությունների ոչ պատշաճ իրականացման դեպքեր։
Հաղորդման մեջ ներառված տեղեկությունները խնդրում եմ ստուգել օրենքով սահմանված կարգով և ինձ տեղեկացնել ստուգման արդյունքների մասին։

Share This