Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը

Քննչական կոմիտեի հաղորդմամբ բացահայտվել են հանցանք կատարած անձինք, և նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Ըստ հաղորդագրության, Հ.Մ.-ն և նրա քրոջ ամուսին Հ.Ս.-ն 2025 թ. օգոստոսի 8-ից սեպտեմբերի 4-ը, օգտվելով Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի պարտքի ու անչափահասի հոգեկան հիվանդության հանգամանքներից, ենթարկել են Ա.Պ.-ին հարկադիր աշխատանքի, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Share This