«Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Արշակ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանը և Արմենակ Դանիելյանը շարունակում են մնալ խմբակցությունում, թեև 2026-ի ԱԺ ընտրություններին մասնակցել են ոչ թե «Առաջարկ Հայաստանին»-ով «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, այլ «Հայաստան» դաշինքի ցուցակով։

Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մայիսի 7-ին գրել էր, որ «Մայր Հայաստանը» մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, իսկ այլ ձևաչափով մասնակցողները չեն ներկայացնում ուժը և այլևս կապ չունեն դրա հետ։

Նշվում է, որ Սարգսյանը, Մանուկյանը, Դանիելյանը և Սամվել Հակոբյանը ԱԺ ընտրություններին մասնակցել են «Հայաստան» դաշինքով։ Միայն Սամվել Հակոբյանն է վայր դրել ավագանու մանդատն ու դուրս եկել խմբակցությունից. Մանուկ Սուքիասյանը հերքել է ArmLur.am-ի տեղեկությունները, իսկ Արշակ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանություններից՝ հղում անելով նրան։

Share This