Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի դադարն պայմանավորված էր հարցումներով, որոնք ցույց էին տվել, թե այն վնասում է ՔՊ-ին։ Ըստ պարբերականի, Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հեռացնելու մտասևեռումից։

Վեհափառին մոտ շրջապատից պարբերականին պատմել են, որ Փաշինյանի «պյուռոսյան հաղթանակի» մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն ասել է՝ գիտի, շուտով իր հետևից կգան, բայց եթե անգամ փորձեն իրեն «մորթել», ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն «ֆեյք» կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի «տիրադավի»։

Share This