Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

Դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից:

Հիշեցնենք, որ դատավճիռը հրապարակվել է այսօր, Սարգսյանը արդարացվել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու, Բարսեղ Բեգլարյանը՝ դրդելու, Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու մեղադրանքներում:

Share This