Փարիզում անկարգությունների ժամանակ գողացել են Լիոնել Մեսսիի ստորագրությամբ մարզաշապիկն ու ավագի թևկապը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած զանգվածային ցույցերը, ինչպես հայտնի է, ուղեկցվել են բախումներով, հրդեհներով ու թալանի դեպքերով։

Անկարգությունների ընթացքում գողացել են նաև Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայի» մարզաշապիկներից մեկը, որը կրում է արգենտինացի աստղի ստորագրությունը և ցուցադրված է եղել շրջանակի մեջ։

Տեղեկությունների համաձայն՝ հափշտակվել է նաև Մեսսիի ստորագրությամբ ավագի թևկապը։ Դեպքի մասին տեսանյութեր են տարածվել սոցիալական ցանցերում։

Share This