Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23,4 միլիոն դոլարը, հակառակ ուղղությամբ՝ ընդամենը 96 հազար դոլար
Այս տարվա հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23․450․070 դոլարի ապրանք։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանից Ադրբեջան ներմուծման արժեքը կազմել է 96․460 դոլար։
Անցյալ ամիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին։
