«Ռեալ»-ը հաղթել է «Սևիլիա»-ին. Մբապեն՝ դուբլի հեղինակ

Իսպանիայի Լա Լիգայի 2026/27-ի 9-րդ տուրում «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» 4:1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Հանդիպումը սպասարկում էր գլխավոր մրցավար Մատեո Բուսկետս Ֆերերը։

30-րդ րոպեին Յան Դիոմանդեի փոխանցումից հետո Արդա Գյուլերը բացեց հաշիվը, 37-րդ րոպեին Կիլիան Մբապեն կրկնապատկեց առավելությունը։ 67-րդ րոպեին Մբապեն անվրեպ իրացրեց իր վաստակած 11-մետրանոցը՝ «պանենկա» ոճով՝ ձևակերպելով դուբլ։

80-րդ րոպեին Մանուել Բուենոն կրճատեց տարբերությունը, սակայն 82-րդում Յան Դիոմանդեն ձևակերպեց վերջնական 4:1-ը։ «Ռեալը» ունի 21 միավոր և 3-րդն է, «Սևիլիան»՝ 14 միավորով 6-րդ։ Հաջորդ տուրում սպասվում է «Էլ Կլասիկո» «Բարսելոնայի» հետ։

Share This